Սիսիանում կառուցվում է «Կրթական այգի»՝ կրթությունն ու հանգիստը մեկտեղող նոր հանրային տարածք. Սիսիանի համայնքապետարան

· Սյունիքի Մարզ

Սիսիանում կառուցվում է «Կրթական այգի»՝ կրթությունն ու հանգիստը մեկտեղող նոր հանրային տարածք. Սիսիանի համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանից հայտնում են.

Սիսիան քաղաքի Որոտան 3/6 հասցեում շարունակվում են «Կրթական այգու» կառուցման աշխատանքները։

Նախագծով նախատեսվում է ստեղծել ժամանակակից ու բարեկարգ այգի, որը քաղաքի մյուս հանգստի գոտիներից կտարբերվի իր յուրահատուկ նշանակությամբ՝ մեկ միջավայրում համատեղելով կրթությունն ու ճանաչողությունը, բացօթյա ժամանցն ու հանգիստը։

«Կրթական այգին» ոչ միայն նոր ու գեղեցիկ տեսք կհաղորդի քաղաքի այս հատվածին, այլև կդառնա երեխաների և մեծահասակների հանգստի ու ազատ ժամանակի բովանդակալից կազմակերպման լավագույն վայրը։

Նախագիծն իրականացվում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։