Համամարզային շաբաթօրյակ ապրիլի 26-ին. Տեղի համայնքապետարան

Տեղի համայնքապետարանը հայտնում է, որ ապրիլի 26-ին համայնքում կազմակերպվելու է շաբաթօրյակ, որի շրջանակներում բնակավայրերում կիրականացվեն տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքներ։
Համայնքապետարանը հորդորում է բոլորին միանալ այս նախաձեռնությանը, մաքրել բակերի և այգիների հարակից տարածքները,ակտիվորեն մասնակցել շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ նպաստելով համայնքի բարեկարգման գործին։