Տաթևում քննարկվել է ապակենտրոնացման կրթական պիլոտը. Տաթևի համայնքապետարան

· Տաթև

Տաթևում քննարկվել է ապակենտրոնացման կրթական պիլոտը. Տաթևի համայնքապետարան

Տաթևի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ իրականացվող հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակում, սույն թվականի ապրիլի 20-ին՝ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի միջնակարգ դպրոցում։

Հանդիպումը միտված էր նախապատրաստելու տեղական դերակատարներին սպասվող փոփոխություններին և ձևավորելու համագործակցության արդյունավետ հարթակ՝ պիլոտային ծրագրի սահուն իրականացման համար։

Քննարկմանը մասնակցում էին Տաթև համայնքի ղեկավարի տեղակալը, դպրոցի տնօրենը, շրջակա գյուղերի դպրոցների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ, ծնողական կոմիտեների ներկայացուցիչներ, դպրոցական կառավարման խորհրդի անդամներ, ուսուցիչներ և համայնքային ոլորտի պատասխանատուներ։