Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հուլիսի 17-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 17-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի ք.Կապան Շինարարների թաղամասի,
ժամը 15:20-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Հ.Թումանյանի, Յոլյանի, Արտաշեսյանների, Գր.Նարեկացու, գ.Տաթեվացու, Վ.Մամիկոնյան փողոցների
ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: