Գորիսի հրշեջ-փրկարարները Տաթևում քննարկել են հրդեհային անվտանգության հարցերն ու իրականացրել իրազեկման միջոցառումներ. Տաթևի համայնքապետարան

· Տաթև

Գորիսի հրշեջ-փրկարարները Տաթևում քննարկել են հրդեհային անվտանգության հարցերն ու իրականացրել իրազեկման միջոցառումներ. Տաթևի համայնքապետարան

Տաթևի համայնքապետարանը տեղեկացնում է.

Հուլիսի 15-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար կազմն աշխատանքային այցով եղել է Տաթև համայնքի Տաթև բնակավայրում։

Այցի նպատակն էր ամրապնդել փրկարար-հասարակություն համագործակցությունը, լսել բնակիչներին հուզող հարցերը և քննարկել հրդեհային անվտանգության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց արդյունավետ արձագանքմանն առնչվող կարևոր թեմաներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Տաթև համայնքի տարածքում հրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև բնակչության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։

Հանդիպման շրջանակում իրականացվել են նաև իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում բնակիչներին ներկայացվել են հրդեհային անվտանգության կանոնները, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի սկզբունքները և հնարավոր ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցները։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Կոչ ենք անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, խուսափել բաց տարածքներում կրակի օգտագործումից, լինել զգոն և պատասխանատու։ Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը համայնքի, մարդկանց կյանքի և շրջակա բնության անվտանգության կարևոր երաշխիքն է։