Հուլիսի 22-ից Կապանում կմեկնարկի ֆուտբոլի համայնքային առաջնությունը. Կապանի համայնքապետարան

· Կապան

Հուլիսի 22-ից Կապանում կմեկնարկի ֆուտբոլի համայնքային առաջնությունը. Կապանի համայնքապետարան

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ հուլիսի 22–ից օգոստոսի 15-ը, Նորաշենիկ գյուղի մարզադաշտում կանցկացվի 2026 թվականի Կապան համայնքի ֆուտբոլի առաջնությունը։

Առաջնությանը կարող են մասնակցել՝

Կապան համայնքի թաղամասերում և գյուղական բնակավայրերում ձևավորված թիմերը՝ համաձայն https://docs.google.com/document/d/1VuiZXsXJ8g9qnjTybskux_6bspQboCCHT5bsy4TwWS4/edit?usp=sharing հղման։

Թիմերը կարող են համալրվել կապանցի այն բնակիչներով, ովքեր առնվազն 3 ամիս փաստացի բնակվում են տվյալ թաղամասում։

Գյուղական բնակավայրերը ներկայացնող թիմերը կարող են համալրվել այն մասնակիցներով, ովքեր ծագումով և արմատներով տվյալ գյուղից են։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է։

Հայտի լրացման օրինակելի ձև՝ https://docs.google.com/document/d/1ddF4Dyqyqq0dO-PvaaZF7FixkEdmV1oFaB3NGVN2sDY/edit?usp=sharing

Հայտերը ներկայացնել Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժին, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 094-22-11-55 հեռախոսահամարին։