Զանգեր հատվածը դժվարանցանելի է՝ մառախուղ և մերկասառույց

Սյունիքի մարզի միջպետական ճանապարհի Զանգեր հատվածում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։
Տարածքում մառախուղ և մերկասառույց է, ինչը զգալիորեն բարդացնում է ավտոմեքենաների տեղաշարժը և մեծացնում վթարների վտանգը։
Վարորդներին խորհուրդ է տրվում լինել առավել զգոն, պահպանել արագության սահմանափակումները և անհրաժեշտության դեպքում զերծ մնալ այդ հատվածով երթևեկելուց։