Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզում հուլիսի 9-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: