Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 9-ին
· Գորիս

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 9-ին ժամը 09:00- 20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Կոմիտասի, Սյունիքի, Անկախության, Գր.Նարեկացու, Գ.Տաթեվացու, Վ.Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Քրիստափոր փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: