Ավտովթար Սյունիքի մարզում․ 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու ծառերին բախվելով մի քանի պտույտ գլիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել ձորում․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 281 կմ հատվածում Երևանի բնակիչ 38-ամյա Մհեր Դ․-ն իր վարած «Suzuki Alto» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլիվայր շրջվելով, քարերին ու ծառերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարկան ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։
Փրկարարներն ու պարեկները վիրավոր վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Մանուկյանը և Արմեն Սերգոյանը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

