Բացահայտիր Սյունիքը- Համո Սահյանի տուն-թանգարան. Պոեզիայի և լեռների հանդիպման վայրը Լորում

Համո Սահյանի տուն-թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Լոր գյուղում՝ բանաստեղծի հայրենի բնօրրանում, որի ամեն մի քարն ու թփի շունչը նա անմահացրել է իր պոեզիայում:
Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 14-ին՝ մեծանուն գրողի ծննդյան օրը, ինչը խորհրդանշական նվեր դարձավ նրա արվեստի բոլոր երկրպագուների համար:

Շենքի նախագծման հեղինակները ճարտարապետներ Ռազմիկ և Տիգրան Մանուկյաններն են, ովքեր կարողացել են ստեղծել մի կառույց, որը ներդաշնակորեն ձուլվում է Լորի լեռնային լանդշաֆտին:
Թանգարանի ստեղծման պատմությունը բավականին դրամատիկ է և կապված է բանաստեղծի որդու՝ Նաիրի Սահյանի նախաձեռնությանը:
Համո Սահյանի անտիպ արխիվը վաճառքի հանելու նրա որոշումը, որի նպատակը ստացված միջոցներով հոր հիշատակը հավերժացնելն ու թանգարան հիմնելն էր, մեծ հանրային արձագանք ստացավ:
Այս քայլը սթափեցնող եղավ պետական մարմինների համար, և Մշակույթի նախարարության միջամտությամբ վերանորոգման ու թանգարանացման գործընթացը ստացավ արագ ընթացք:
Այսօր թանգարանի բակում վեր է խոյանում Սահյանի կիսանդրին, որը դիմավորում է յուրաքանչյուր այցելուի:

Ներսում պահպանվում է այն ջերմ ու ստեղծագործական մթնոլորտը, որում ապրել ու արարել է բանաստեղծը:
Ցուցադրության առանցքային մասն է կազմում նրա գրասեղանը, որի շուրջ նա աշխատել է ավելի քան տասը տարի:
Այստեղ կարելի է տեսնել նրա անձնական ժամացույցները, լուսանկարները և բազմաթիվ գրքեր, որոնք հեղինակին են նվիրվել տարբեր տարիներին՝ ջերմ մակագրություններով:
Թանգարանը ոչ միայն ցուցանմուշների հավաքածու է, այլև մշակութային կենտրոն, որը կապում է այցելուին սահյանական բնաշխարհին և նրա հոգեկերտվածքին :
Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Լոր գյուղի 3-րդ փողոցի 28-րդ շենքում։
Կոորդինատները. 39.313437, 46.126431