Կապանում կանցկացվի իրանական մշակույթի և գեղարվեստի փառատոն
· Կապան

Ապրիլի 25-26-ին Կապանում կանցկացվի մշակութային և գեղարվեստական փառատոն, որը մեկ հարթակում կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի արհեստներն ու ավանդական խոհանոցը։
Միջոցառումը տեղի կունենա ԻԻՀ Գլխավոր հյուպատոսարանում՝ ժամը 11:00-ից մինչև 17:00-ը։
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Գիլանի մշակութային առանձնահատկություններին, դիտելու ձեռագործ աշխատանքներ և համտեսելու ազգային ուտեստներ։
Փառատոնը նպատակ ունի ներկայացնել իրանական մշակույթը, խթանել միջմշակութային կապերը և ստեղծել շփման նոր հարթակներ։
Վայր՝ ԻԻՀ Գլխավոր հյուպատոսարան, Կապան
Օրեր՝ ապրիլի 25-26
Ժամ՝ 11:00 – 17:00