Գորիսի պաշտոնական լոգոյի ստեղծման մրցույթ է հայտարարվել. Գորիսի համայնքապետարան
· Գորիս

Գորիսի համայնքապետարանից տեղեկացնում են. որ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և Գորիսի համայնքապետարանի համատեղ իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկում է Գորիս համայնքը ներկայացնող պաշտոնական գրաֆիկական տարբերանշանի (լոգոյի) ստեղծման և թվայնացման նախաձեռնությունը։
Հրավիրում ենք համայնքի ակտիվ երիտասարդներին, դիզայներներին, արվեստագետներին և բոլոր ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիներին մասնակցելու մրցույթին և ներկայացնելու իրենց հեղինակային տարբերակները։
Կարևոր է, որ առաջարկվող լոգոն լինի յուրօրինակ, ժամանակակից և խորհրդանշական, արտացոլի Գորիսի ինքնությունը՝ պատմամշակութային ժառանգությունը, բնությունը, զարգացման տեսլականը և առաջին իսկ հայացքից փոխանցի, որ այն ներկայացնում է հենց Գորիս համայնքը։
Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է լինեն բացառապես հեղինակային և չստեղծված արհեստական բանականության (AI) գործիքների միջոցով։
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հուլիսի 20-ը։
Մրցույթի հաղթող աշխատանքի հեղինակին կշնորհվի դրամական պարգև։
Լոգոյի ներկայացման տեխնիկական պահանջների և մրցույթի մյուս պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի համայնքապետարանի կողմից։
Սիրով սպասում ենք ձեր ստեղծագործ գաղափարներին՝ միասին ձևավորելու Գորիսի նոր խորհրդանիշը։