Սիսիանի ներհամայնքային երթուղիներում փոփոխություն․ օրական 5 երթ՝ նախկին 3-ի փոխարեն. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սիսիանի համայնքապետարանը
տեղեկացնում է, որ վաղվանից էլեկտրոմոբիլ միկրոավտոբուսներով իրականացվող Սիսիան – Աշոտավան – Հացավան – Թասիկ և հետադարձ՝ Թասիկ – Հացավան – Աշոտավան – Սիսիան ուղղություններով ներհամայնքային կանոնավոր ուղևորատար փոխադրումները իրականացվելու են օրական 5 երթով՝ նախկին 3 երթի փոխարեն։
Երթուղին կմեկնարկի Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ 4 հասցեից, ամեն օր՝
ժամը 08։20-ին,
ժամը 11։00-ին,
ժամը 14։00-ին,
ժամը 16։00-ին,
ժամը 18։20-ին։
Հետադարձ երթերը Թասիկ բնակավայրից կիրականացվեն ամեն օր՝
ժամը 08։40-ին,
ժամը 11։20-ին,
ժամը 14։30-ին,
ժամը 16։20-ին,
ժամը 18։40-ին։
Երթների քանակի ավելացումը կարևոր նախաձեռնություն է համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով ավելի հասանելի և հարմարավետ ուղևորափոխադրումներ բնակիչների համար։