Տաթևի Մեծ Անապատում Տաթև համայնքի և Ֆրանսիայի Պույ- ան-Վըլե քաղաքի միջև կնքվեց աջակցության համաձայնագիր. Տաթևի համայնքապետարան
· Տաթև

Տաթևի համայնքապետարանը հայտնում է, որ Տաթևի անապատում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Պույ-ան-Վըլե քաղաքի քաղաքապետ Միշել Շապուհան ստորագրեցին աջակցության համաձայնագիր։ Այն կնպաստի զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաեւ Տաթեւի անապատում նորոգման աշխատանքներ կիրականացվեն: Տաթևն ու Պույ֊ան֊Վըլե քաղաքը որպես քույր համայնքներ համագործակցության հուշագիր են ստորագրել 2024-ին.