Գորիսի բազմագործառութային քոլեջի ֆեյք տնօրենը սպառնում է «գողականներ ու մենթեր բաց թողնել», եթե իր ուզած ցուցմունքը չկարողանա կորզել Կարեն Լազարյանի դեմ

· Գորիս

Գորիսի բազմագործառութային քոլեջի ֆեյք տնօրենը սպառնում է «գողականներ ու մենթեր բաց թողնել», եթե իր ուզած ցուցմունքը չկարողանա կորզել Կարեն Լազարյանի դեմ

Այսօր՝ 2026 թ․ հունիսի 29-ին, խմբագրությանն է տրամադրվել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի աշխատակցի հաղորդումը հանցագործության մասին՝ ուղղված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։

Փաստաթուղթը, էլեկտրոնային փոստով, վերահասցեագրվել է ըստ պատկանելության։

Հաղորդման մեջ մասնավորապես նշվում է՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը 2026 թ․ փետրվարից սկսած՝ մի քանի անգամ ինձանից պահանջել է Գորիսի նախկին պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին վնաս պատճառող, նրա համար ոչ ցանկալի, նույնիսկ անիրական տեղեկությունների տրամադրում՝ նրան ազատությունից զրկելու կամ նրա իրավունքները սահմանափակելու կամ նրան վարկաբեկելու համար։

Ասում էր՝ տուր ուղղություն, թե ինչպես կարող ենք Կարեն Լազարյանի վրա գործ սարքել։

Խոստանում էր, որ Կարեն Լազարյանի դեմ գործ սարքելու դեպքում ինձ․․․ չեն կպչելու։ Ասում էր՝ նրա թեման պրծած է, ժամանակի հարց է, իրեն փակելու են, մնում է քո օգնությունը։

Արմինե Կոլյանն այնուհետեւ հիշեցնում էր, թե իբր ես էլ հարվածի տակ եմ։ Բայց չեմ թողնելու, ասում էր նա, որ քեզ հետ վատ վերաբերվեն, եթե, իհարկե, Կարեն Լազարյանի մասին մեր ուզած տեղեկությունները տաս։

Հակառակ դեպքում, կրկնում էր, դու էլ խնդիրներ ես ունենալու, երեխեքդ մեղք են։

Դատելով Արմինե Կոլյանի պահվածքից, նկատի ունենալով նրա եւ փոխմարզպետի մտերմությունը, կարծում եմ՝ տեղի ունեցողն ուղղորդվում է մարզպետարանի կողմից։

Եվ, օրերից մի օր, պատահաբար կամ գուցե ոչ պատահաբար, տնօրենի աշխատասենյակում լսում եմ Արմինե Կոլյանի հետ մի հեռախոսազրույց։

Կապանի բարբառով կինը (ձայնից ենթադրում եմ՝ կարող էր եւ լինել փոխմարզպետ Նարե Ղազարյանը) խորհուրդ էր տալիս տնօրենին՝ ասա՝ լավ կլինի, որ աջակցես մեզ՝ ընդդեմ Կարեն Լազարյանի, այլապես վատ կլինի իր համար։

Տնօրենի պահանջներն ու շանտաժը չեն բավարարվել մեր բանավոր զրույցներով։

Նաեւ գրավոր sms-ներ էր ուղարկում, որոնցից մեկը պահպանվել է, որը եւ Ձեզ եմ տրամադրում։

Մի անգամ էլ շանտաժն անպատկերացնելի պատկեր ունեցավ, որին ներկա էի ոչ միայն ես։

- Եթե այսպես շարունակվի, ապա նրա վրա գողականներ եւ մենթեր եմ բաց թողնելու, իսկ Կարենի հետ կապ ունեցողներին «սիկտիր» եմ անելու,- հայտարարեց իբր հայ կին համարվող, իբր կրթական հաստատության տնօրեն Արմինե Կոլյանը։

Բայց ես միշտ էլ մերժել եմ նրան՝ ասելով ճշմարտությունը, որ Կարեն Լազարյանի մասին չգիտեմ մի բան, որ անհամատեղելի է գործող օրենքների հետ։

Տեսնելով, որ շանտաժն ու սպառնալիքը օգուտ չեն տալիս՝ Արմինե Կոլյանը հունիսի 22-ին հաղորդում է ներկայացնում ոստիկանություն՝ իբր նախկին քոլեջում տեղի ունեցած հանցագործությունների մասին՝ չներկայացնելով որեւէ փաստական հիմք։

Տեսնելով, որ դա էլ չի օգնում իր երազանքների իրականացմանը․․․

Հունիսի 26-ին քոլեջի կադրերի բաժնի վարիչ Մելինե Խոյլունցն ինձ հրավիրում է աշխատասենյակ եւ սեղանին դնում տնօրենի հրամանը՝ ինձ աշխատանքից ազատելու մասին՝ անվստահության հիմքով։

Ավելին `սկզբնաղբյուր կայքում