Մեղրիում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
· Մեղրի

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Մեղրիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից տարածքում։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։