Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հունիսի 22-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-11:30 Գորիս քաղաք՝ Այգեստան, Մանիշակաձոր, Սալ-Քար և Քրիստափորի փողոցներ
12:00-13:00 Գորիս քաղաք՝ Բակունցի, Ավանգարդ, Արզումանյան, Գալստյան, Սակյան, Սարյան և Համո Սահյան փողոցներ
13:30-15:00 Գորիս քաղաք՝ Արշակունիների, Սարգսյան, Մամիկոնյան, Վանքի Տապ, Տիգրան Մեծի փողոցներ
15:30-16:30 Գորիս քաղաք՝ Երևանյան խճուղին, Արցախի խճուղին, Առաքելյան, Նոր Կյանք և Սարգսյան փողոցներ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: