Կապանում ջրամատակարարումը կկատարվի ժամանակավոր գրաֆիկով

· Կապան

Կապանում ջրամատակարարումը կկատարվի ժամանակավոր գրաֆիկով

Կապանում վերջին օրերի առատ տեղումների և հեղեղումների հետևանքով ժամանակավոր դժվարություններ են առաջացել ջրամատակարարման համակարգի աշխատանքում։

Հեղեղումների ժամանակ քարաթափման հետևանքով խցանվել է «Գյարդ» ջրընդունիչից դեպի «Գեղի» մաքրման կայան ջուր մղող խողովակաշարը: Դրա հետևանքով ներկայում հնարավոր չէ անհրաժեշտ ծավալի ջրաքանակ հասցնել Կապան քաղաք:

Այս օրերին Վեոլիա Ջուր ընկերության մասնագետներն շուրջօրյա ռեժիմով աշխատում են. 7-8 կմ ձգվող խողովակաշարում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ քարերով խցանված հատվածը հայտնաբերելու և խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով։ Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և մինչ խնդրի կարգավորումը Կապանում ջրամատակարարումը կիրականացվի հետևյալ գրաֆիկով՝

Ջրամատակարարումը կդադարեցվի՝

Ժ. 11։00 - 16։00 Շինարարների թաղամասում,

Ժ. 09։00 - 18։00 Կենտրոն, Գ․ Նժդեհի փողոցը՝ նրբանցքներով, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Թումանյան, Երկաթուղայիններ, Մ․Հարությունյան, Սպանդարյան փողոցներում,

Ժ. 14։00 - 20։00 Արփիկ, Աշոտավան, Լենհանքեր, Կավարտ թաղամասերում, Լեռնագործների փողոցում՝ իր նրբանցքներով,

Ժ. 08։00 - 16։00 Բարաբաթում թաղամասում,

Ժ. 09։00 - 18։00 Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերում,

Ժ. 18։00-ից մինչև առավոտ Ձորք թաղամասում։