Բացահայտիր Սյունիքը - Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը Հայաստանի հրաշալի և տպավորիչ բնական հուշարձաններից է, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում։
Այն տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելահայաց լանջերին՝ «Բողաքար» պետական արգելավայրի տարածքում։
Այս արգելավայրը կազմավորվել է 1989 թվականին և զբաղեցնում է շուրջ 2728 հեկտար տարածք։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 1400-2100 մետր բարձրության վրա։ Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ, հազվագյուտ ու անհետացող տեսակների պահպանությունն է։
Բողաքարի ջրվեժը էկոտուրիզմի և քայլարշավների սիրահարների հայտնի ուղղություններից մեկն է։
Դեպի ջրվեժ կարելի է հասնել ինչպես ամենագնաց մեքենաներով, այնպես էլ ոտքով։
Այս տարածքում կազմակերպվող քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 15 կիլոմետր, որի ընթացքում արշավականները հնարավորություն ունեն վայելելու Սյունիքի յուրօրինակ բնությունը, ժայռոտ լանդշաֆտները և հարուստ ֆլորան։
Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զանգեզուրի լեռներ, «Բողաքար» արգելավայր
Կոորդինատները՝ 38.9482° N, 46.1961° E
Լուսանկարը `Համշեն Տուր-ի