Կապանում երթևեկության ժամանակավոր փոփոխություններ կգործեն
· Կապան

Կապան համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գարեգին Նժդեհի հրապարակին հարակից վթարային կամրջի քանդման և նորի կառուցման աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ հունիսի 15-ից կամուրջը տևական ժամանակով ամբողջությամբ կփակվի երթևեկության համար։
Մինչև նախատեսված աշխատանքների ավարտը՝ Մելիք Ստեփանյան, Գարեգին Նժդեհ և Չարենցի փողոցները կդառնան միակողմանի երթևեկելի, իսկ Թումանյան փողոցի՝ Հայփոստից մինչև Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն ընկած ճանապարհահատվածում կարգելվի երկկողմանի կայանումը։
«Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին խնդրում և հորդորում ենք առաջնորդվել արդեն իսկ տեղադրված ճանապարհային նշաններով, պահպանել երթևեկության կանոնները և ցուցաբերել զգոնություն։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրությունում։