Լայմի հիվանդության վտանգ․ տզերից պաշտպանվելու կարևոր խորհուրդներ

· Սյունիքի Մարզ

Լայմի հիվանդության վտանգ․ տզերից պաշտպանվելու կարևոր խորհուրդներ

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ից քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, անտառային և խոտածածկ վայրեր այցելելիս պահպանել զգոնություն՝ տզերի կողմից տարածվող Լայմի հիվանդությունից խուսափելու համար։

Լայմի հիվանդությունը (բորելիոզ) վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված տզի խայթոցի հետևանքով։

Հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը կարևոր նշանակություն ունեն հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում.

• կրել փակ և հնարավորինս բաց գույնի հագուստ,

• օգտագործել տզերից պաշտպանող միջոցներ (ռեպելենտներ),

• խուսափել բարձր խոտածածկ և խիտ թփուտներով տարածքներում երկարատև գտնվելուց,

• բնության գրկում հանգստից կամ արշավից հետո մանրակրկիտ զննել մարմինը, հագուստը և անձնական իրերը։

Լայմի հիվանդությանը բնորոշ ախտանիշներից են՝

• մաշկի կարմրություն՝ հաճախ օղակաձև տեսքով (նկար 2),

• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,

• գլխացավ,

• ընդհանուր թուլություն և հոգնածություն,

• մկանային և հոդային ցավեր։

Տզի խայթոցի կամ նշված ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։

Բնության մեջ անվտանգ և պատասխանատու հանգիստը պահանջում է իրազեկվածություն և կանխարգելիչ միջոցառումների պահպանում։ Խնդրում ենք լինել զգոն և հետևել առողջապահական անվտանգության կանոններին։