Մեղրին՝ ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք․ տեղի ունեցավ հանդիսավոր բացումը. Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են.
Ագարակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը, որը եզրափակվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
Միջոցառման ժամանակ նշվեց, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որը կարևոր հարթակ է երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:
Հետևյալ հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեսյանին հնաձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը՝ ի նշանավորումն այդ պատվավոր կարգավիճակի։
Իր հերթին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հիմնադրամի տնօրենին հանձնեց Մեղրի քաղաքի խորհրդանշական պատկերը:

Հանդիսավոր բացումը եզրափակվեց գալա համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ և գիշերային դիսկոտեկով՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ:

Համերգը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։