Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հունիսի 9-ին
· Մեղրի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին ժամը 22:00-ից պղտորումների հետևանքով անորոշ ժամանակով կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։