«Վարդերի բլուր» նախաձեռնությունը՝ Մարիամ Սուքիասյանի մասնակցությամբ. Գորիսի համայնքապետարան

· Գորիս

«Վարդերի բլուր» նախաձեռնությունը՝ Մարիամ Սուքիասյանի մասնակցությամբ. Գորիսի համայնքապետարան

Մարիամ Սուքիասյանի օրինակելի ներդրումը Գորիս քաղաքի պատմության նոր էջերի կերտման գործում արժանի է բարձր գնահատանքի։

Գորիսի համայնքապետարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայում բնակվող Մարիամ Սուքիասյանին՝ «Վարդերի բլուր» նախաձեռնությանն ուղղված իր հայրենանվեր աջակցության և բարձր քաղաքացիական գիտակցության համար։

Սա անձնուրաց նվիրումի վառ օրինակ է, երբ անհատը, անկախ իր բնակության վայրից, սրտացավությամբ ու գործուն քայլերով նպաստում է հայրենի երկրի շենացմանը։

Մարիամ Սուքիասյանի կողմից նվիրաբերված 108 վարդի թփերը, 3 ձիթենիները և 6 դեկորատիվ ծառերը արդեն իրենց տեղն են գտել ինչպես Չոփչունց ձոր թաղամասում, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում՝ դառնալով մեր համայնքի կանաչապատման և գեղեցկացման կարևոր մասնիկը։

Այս ազնիվ նախաձեռնությունը ևս մեկ ապացույց է, որ հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում. այն արտահայտվում է նմանատիպ լուսավոր ու կառուցողական գործերով, որոնք ծաղկեցնում են մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունը։