Մանրամասներ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
· Կապան

Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 15:15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությանի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մարզկենտրոն Կապանի ֆեյսբուքյան խմբերից մեկում հայտնել են, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10-ին նույն վայրից։