Բացահայտիր Սյունիքը- «Սատանա» բնական քանդակ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- «Սատանա» բնական քանդակ

«Սատանա» բնական քանդակը երկրաբանական բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում։

Այս յուրօրինակ բնական կազմավորումը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Այն պաշտոնապես ներառվել է պետական հուշարձանների հիմնական ցուցակում համաձայն 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման։

​Այս բնական հուշարձանը դասակարգվում է որպես երկրաբանական օբյեկտ և ունի մեծ ճանաչողական ու զբոսաշրջային արժեք։

Այն իրենից ներկայացնում է բնության կողմից դարերի ընթացքում քամիների, ջրերի և էրոզիոն այլ երևույթների ազդեցությամբ կերտված յուրահատուկ ապարային քանդակ։

​Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքից մոտավորապես 1,0 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի (խճուղու) ձախակողմյան հատվածում։

Տեղանքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°31′05″ հյուսիսային լայնության և 46°21′21″ արևելյան երկայնության։