Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները

· Հայաստան

Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67 տոկոս։

Սյունիքում ընտրելու իրավունք է ունեցել 106 հազար 972 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 71 հազար 320-ը։


Բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը՝ 65.63 տոկոս և Տավուշը՝ 63.40 տոկոս։
Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849 հազար 488 քաղաքացի։


Քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58.46 տոկոսը։

Մարզերի կտրվածքով մասնակցության պատկերը հետևյալն է.
Սյունիք – 66.67%
Վայոց ձոր – 65.63%
Տավուշ – 63.40%
Կոտայք – 61.66%
Արագածոտն – 61.70%
Արարատ – 59.87%
Լոռի – 58.59%
Երևան – 58.46%
Արմավիր – 55.80%
Շիրակ – 55.46%
Գեղարքունիք – 54.60%