Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հունիսի 9-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:30-16:30 Բռնակոթ գյուղ
10:00-14:00 Որոտան, Աղվանի, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Տանձավեր և Քաշունի գյուղեր
11:00-16:00 Շաքի և Իշխանասար գյուղեր
14:45-15:50 Սիսիան քաղաք՝ Իսրայել Օրի փողոց 1, 3, 1ա, 3ա շենքեր, Նար-Դոսի փողոց 4 շենք, Որոտան 3 և Հովիկ Ազոյան փողոց
16:00-16:50 Սիսիան քաղաք՝ Որոտան 3, 4, 5, 6, 7 շենքեր, Իսրայել Օրի փողոց մասնակի, Հիդրոշինարարների փողոց և Հիդրոշինարարների փողոց 3ա շենք
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: