2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք.ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

· Մեղրի

2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք.ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։

Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, - հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝

  • Ծառատունկ և պուրակի հիմնում ( ժամը 10:30)

  • «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30)

  • ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30)

  • Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00)

  • Բացման պաշտոնական արարողություն, գալա-համերգ ( ժամը 19:00)

Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռւսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: