Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հունիսի 4-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-12:00 Ծավ, Վերին Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղեր
10:30-12:00 Բռնակոթ գյուղ մասնակի
12:15-16:45 Բռնակոթ գյուղ մասնակի
11:30-16:45 Մուցք և Շաղատ գյուղեր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: