Տեղ համայնքի բնակավայրերում կգործի ՀԿԱԾ շարժական գրասենյակը. Տեղի համայնքապետարան
· Տեղ

Տեղի համայնքապետարանը հայտնում է, որ հունիսի 04-ին Տեղ համայնքի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
Բնակավայրերն ըստ ժամերի.
ժամը՝ 12:00-ից 13:00 Քարաշեն բնակավայր
ժամը՝ 14:00-ից 16:00 Տեղ բնակավայր
ժամը՝ 16:00-ից 17:00 Կոռնիձոր բնակավայր
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։