ՊՆ զորամասում մահացած է հայտնաբերվել զինծառայող Արամայիս Գևորգյանը

· Սյունիքի Մարզ

ՊՆ զորամասում մահացած է հայտնաբերվել զինծառայող Արամայիս Գևորգյանը

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. հայտնում են քննչական կոմիտեից։

«Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է»։