Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում մայիսի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-12:00 Աղվանի, Սվարանց, Քաշունի, Տանձավեր, Տանձատափ, Տաթև և Բարձրավան գյուղեր
11:30-14:30 Գորիս քաղաք՝ Սյունիքի, Անկախության, Արշակունիների, Յուրի Բախշյանի և Սարյան փողոցներ մասնակի
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: