Հարկադիր կատարողների շարժական գրասենյակը՝ Կապան համայնքի գյուղերում. Կապանի համայնքապետարան

· Կապան

2026 թվականի մայիսի 27-ին, ժամը 12։00-13։00` Կապան համայնքի Սյունիք գյուղում, ժամը 13։20-14։20 Արծվանիկ գյուղի կենտրոնում, ժամը 14։40-15։10 Ըրկենանց գյուղի կենտրոնում, ժամը 15:25-16:00 Չափնի գյուղի կենտրոնում, ժամը 16:15-17:00 Սևաքար գյուղի կենտրոնում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։

Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Հարկադիր կատարման ոլորտում Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ Ձեր հարցերի պատասխանները։