Սյունիքի մարզը՝ հանրապետական օլիմպիադայի լավագույն եռյակում. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

· Սյունիքի Մարզ

Սյունիքի մարզը՝ հանրապետական օլիմպիադայի լավագույն եռյակում. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Սյունիքի մարզը ներկայացնող սովորողները հերթական անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայում ապահովել են բարձր արդյունավետություն և տպավորիչ հաջողություններ գրանցել հանրապետության ուժեղագույնների մրցապայքարում։

Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից ։

Ամփոփվել են 2025-2026 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները։

Մարզային փուլի արդյունքներով ձևավորված Սյունիքի թիմը պատվով է ներկայացրել մարզը՝ ընդհանուր դիպլոմների և գովասանագրերի քանակով հանրապետության մարզերի շարքում զբաղեցնելով առաջատար դիրքերից մեկը (3-րդ հորիզոնական)։

Ըստ ամփոփիչ տվյալների՝ Սյունիքի մարզի դպրոցականների գրանցած արդյունքներն ունեն հետևյալ պատկերը․

• 1-ին կարգի դիպլոմակիր՝ 5,

• 2-րդ կարգի դիպլոմակիր՝ 10,

• 3-րդ կարգի դիպլոմակիր՝ 7,

• Գովասանագրերի արժանացած՝ 20 սովորող։

Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի ուղեգիր էր նվաճել և մասնակցության իրավունք ստացել մարզի 83 սովորող։

Հատկանշական է, որ նրանցից 72-ը չկրկնվող անհատներ են․ դպրոցականներից 11-ը հանդես են եկել միանգամից մի քանի առարկաներից․

• Մարիամ Վարդանյանը մասնակցել է հանրապետական օլիմպիադային 3 առարկաներից՝ կենսաբանություն, հայոց լեզու, քիմիա (Սիսիանի թիվ 5 հիմն․ դպրոց, 9-րդ դասարան)

• Ավետ Իվանյանը ՝ մաթեմատիկա, աշխարհագրություն (Սիսիանի ավագ դպրոց, 11-րդ դաս․),

• Արիաննա Մարգարյանը՝ հայոց լեզու, քիմիա (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 10-րդ դաս․),

• Արման Հարությունյանը՝ ֆրանսերեն, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 11-րդ դաս․),

• Արմեն Ստեփանյանը՝ քիմիա, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դաս․),

• Արտյոմ Ղուկասյանը՝ քիմիա, պատմություն (Կապանի թիվ 1 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․),

• Մայիս Դաջունցը՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա (Գորիսի թիվ 3 հիմն․դպրոց, 8-րդ դաս․),

• Էրիկ Վարդանյանը՝ կենսաբանություն, քիմիա (Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, 12-րդ դաս․),

• Մանե Սարգսյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Դավիթբեկի միջն․ դպրոց, 10-րդ դաս․),

• Նարե Գրիգորյանը՝ քիմիա, ֆիզիկա (Ագարակի միջն․ դպրոց, 11-րդ դաս․),

• Մարի Հայրապետյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Սիսիանի թիվ 5 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․)։

Մարզի տարբեր համայնքներից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 27 դպրոց․

• Գորիսից 25 մասնակից (9 դպրոց),

• Կապանից՝ 28 (8 դպրոց),

• Մեղրիից՝ 6 (2 դպրոց),

• Սիսիանից՝ 23 (7 դպրոց),

• Քաջարանից՝ 1 (1 դպրոց)։

Սյունիքում օլիմպիադայի մասնակիցների թվով աչքի ընկնող կրթօջախներն են՝

• Կապանի թիվ 2 ավագ դպրոց՝ 14 սովորող,

• Գորիսի թիվ 4 ավագ դպրոց՝ 9 սովորող,

• Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց՝ 8 սովորող,

• Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց՝ 6 սովորող,

• Ագարակի միջնակարգ դպրոց՝ 5 սովորող։

Այս հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է սյունեցի պատանիների ու աղջիկների անկոտրում կամքի, բարձր պատրաստվածության և գիտելիքի հանդեպ ունեցած մեծ նվիրումի մասին։

Հատկանշական է, որ ներկայացված բարձր արդյունքները նաև մարզի կրթական համակարգի և մանկավարժների նվիրված աշխատանքի հստակ ցուցիչն են, քանի որ հանրապետալան փուլում մասնակիցների զգալի մասը կարողացել է նվաճել մրցանակային տեղեր։