Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վերաօծվում է
· Կապան

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ս․թ․ մայիսի 24-ին, ժամը 10։30-ին տեղի կունենա Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման արարողությունը։
Եկեղեցու տարածքում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը իրականացրել էր պեղումներ, ապա նաև վերականգնման ծավալուն աշխատանքներ։
Արդյունքում՝ տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին կդառնա գործող և իր դռները կբացի հավատավորների առաջ։


