Ա՛յ քու ցավը տանեմ, ձեր սաղ թիմը սոված-ծարավ եկավ, հիմա դաչաներ ունեն, իսկ ժողովուրդը վարկերի տակ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գագիկ Ծառուկյանն այսօր ակտիվ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում։
Օրվա առաջին կեսին նա այցելել է Մեղրի և սահմանամերձ Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ, քննարկել տարածաշրջանի անվտանգային ու տնտեսական խնդիրները և ներկայացրել իրենց քաղաքական տեսլականը։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ԲՀԿ առաջնորդն իր թիմակիցների հետ ժամանել է մարզկենտրոն Կապան։ Կապանում կայացած բազմամարդ հանրահավաքի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական մթնոլորտին, ներքին համերաշխության անհրաժեշտությանը և պատասխանելով քաղաքացիների հարցերին։