Սյունյաց պատմական Բաղաբերդը նոր շունչ կստանա

· Սյունիքի Մարզ

Սյունյաց պատմական Բաղաբերդը նոր շունչ կստանա

Սյունյաց երբեմնի թագավորանիստ Բաղաբերդի ամրոցը կամրակայվի և մասամբ կվերականգնվի։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության պատվերով այստեղ արդեն իրականացվում է հնագիտական պեղումների երրորդ փուլը․ բացահայտվում են հին կառույցներ, սենյակներ ու դարերի խորքից հասած արժեքավոր գտածոներ։

Առաջիկայում ամրոցում կմեկնարկեն ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները, կկառուցվի նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որպեսզի Բաղաբերդը դառնա ոչ միայն պահպանված հուշարձան, այլև կենդանի պատմամշակութային միջավայր։