Սիսիանում կայացել է Սերյոժա Առաքելյանի անվան բասկետբոլի հուշամրցաշարի փակման արարողությունը. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանում կայացել է Սերյոժա Առաքելյանի անվան բասկետբոլի հուշամրցաշարի փակման արարողությունը. Սիսիանի համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանից տեղեկացնում են.

Սույն թվականի մայիսի 15-ին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել Սերյոժա Առաքելյանի անվան բասկետբոլի հուշամրցաշարի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին՝ ներկայացրել է, որ մրցաշարը անցել է առողջ և հետաքրքիր մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով 7 թիմերի։

Լարված և դիտարժան հանդիպումների արդյունքում հաղթող է ճանաչվել «Շաքի» թիմը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Զորամաս» թիմը, երրորդը՝ «Բռնակոթ» թիմը։

Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հաղթող թիմերը Սերյոժա Առաքելյանի կրտսեր որդու՝ Վաչիկ Առաքելյանի կողմից պարգևատրվել են մեդալներով՝ արժանանալով դրամական պարգևների։

Միջոցառումն ամփոփվել է ջերմ և ոգևորիչ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով Սերյոժա Առաքելյանի թողած ավանդը և սպորտային ավանդույթների շարունակականությունը։