Գորիսեցի մարզիկ Սլավ Պողոսյանը՝ VINEYARD TRAIL RUN մարաթոնի փոխչեմպիոն

· Գորիս

Գորիսեցի մարզիկ Սլավ Պողոսյանը՝ VINEYARD TRAIL RUN մարաթոնի փոխչեմպիոն

Գորիսի համայնքապետարանից հայտնում են.

Մայիսի 17-ին Վայոց ձորի Ռինդ գյուղում անցկացվեց VINEYARD TRAIL RUN բարեգործական վազքի մարաթոնը որին մասնակցում էին շուրջ 500 ուժեղ մարզիկներ:

Մրցույթում փայլուն հանդես եկավ Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Սլավ Պողոսյանը:

18-24տ տարիքային խմբում Սլավ Պողոսյանը 5կմ սարի բարձրունքը հաղթահարեց ընդամենը 30 րոպեում և 130 մասնակիցների թեժ պայքարում գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարի մրցանակը ամբողջությամբ նվիրաբերվեց բարեգործական ընկերությանը։