Գորիսի երիտասարդ մարզիկները փայլել են Հայաստանի MMA առաջնությունում. Գորիսի համայնքապետարան

· Գորիս

Գորիսի երիտասարդ մարզիկները փայլել են Հայաստանի MMA առաջնությունում. Գորիսի համայնքապետարան

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը մասնակցել է «Մարտեր առանց կանոնների» Հայաստանի առաջնությանը՝ արժանապատվորեն ներկայացնելով համայնքը և ցուցադրելով բարձր պատրաստվածություն։

Մրցումների արդյունքում Գորիսի մարզադպրոցի մարզիկներ Ջուաննա Աբրահամյանը և Էդիկ Մարտիրոսյանը փայլուն ելույթներով գրավել են առաջին հորիզոնականները։

Այս կարևոր հաղթանակի շնորհիվ մարզիկները ստացել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։