Մեղրի համայնքում կմեկնարկի արագ շախմատի առաջնությունը. Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Մեղրի համայնքապետարանը տեղեկացնում է, որ
մայիսի 30-ից 31-ը Ագարակի մշակույթի տանը տեղի կունենա 2026 թվականի Մեղրի համայնքի արագ շախմատի առաջնությունը։
Առաջնությունն անցկացվելու է 2 փուլով՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ փուլում 1-9-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն եզրափակիչ փուլին։
Կիսաեզրափակիչ փուլին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն որակավորման առնվազն 4-րդ կարգ։
Խաղերի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Ագարակի մշակույթի տանը։
Առաջնությանը գրանցվելու համար զանգահարել՝ 093-02-21-85 հեռախոսահամարին։