Մեղրիում վաղը կմեկնարկի Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը

· Մեղրի

Մեղրիում վաղը  կմեկնարկի Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 16-17-ին Մեղրի համայնքում տեղի կունենա «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը՝ «Մեղրին 2026թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակվելու առթիվ։

Փառատոնին կմասնակցի շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ` ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից:

Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր նպատակն է ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի ու ՀՀ տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։

Ավելին՝ https://escs.am/am/news/35934