Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մայիսի 14-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 14-ին ժամը 15:00- 19:00-ն կդադարեցվի ք.Սիսիան Հ.Որոտնեցու, Անդոկ Իշխանի, Արամ Մանուկյանի, Ադոնցի, Մ.Թանգի, Հ.Թումանյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: