Բացահայտիր Սյունիքը - Խնձորեսկի ամրոց(XIII-XVIII դդ.)

«Խնձորեսկ» ամրոցը, որը թվագրվում է մոտավորապես XIII-XVIII դարերով, Սյունիքի մարզի կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկն է։

Խնձորեսկ գյուղի մասին հնագույն հիշատակությունը թվագրվում է XIII դարով և հանդիպում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությունում։
Թեև ամրոցի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, այն որոշակիորեն նկարագրվել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի կողմից, ով 1735 թվականին Մուղանից Նախիջևան ճանապարհվելիս անցել է այս վայրով։
Ամրոցի պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի 1728 թվականը, երբ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի մահից հետո Մխիթար Սպարապետը հաստատվեց այստեղ՝ ամրոցը դարձնելով իր հիմնական զորակայանը։
Սակայն 1730 թվականին, գյուղի բնակիչների և Գանձակի խանի միջև հնարավոր ընդհարումներից խուսափելու և ներքին տարաձայնությունների հետևանքով, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց հենց այս ամրոցում։

Նա թաղված է Խնձորեսկի «Անապատ» եկեղեցու բակում։ Հետագայում, երբ մուսուլման խաները տիրեցին Սյունիքին, տեղի ազդեցիկ մելիքները, մասնավորապես՝ Մելիք-Բարխուդարյանները, շարունակեցին պահպանել իրենց կիսանկախ վիճակը, և այս ամրոցը ենթադրաբար ծառայել է որպես նրանց հենակետ։
Ամրոցը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի տարածքում։
Հուշարձանի աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°30'14.6"N 46°26'10.3"E
Լուսանկարները ` Hushardzan. am - ի