Բացահայտիր Սյունիքը - Լիճքի մարգարիտը ՝ Սրտեր ջրվեժ

Սրտեր ջրվեժը համարվում է Հայաստանի բնության ամենատպավորիչ հուշարձաններից մեկը, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Լիճք գյուղից մոտ 5 կմ դեպի հյուսիս։
Այն տեղակայված է Մեղրի գետի վրա, որն իր սկիզբն է առնում Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջերից՝ շուրջ 3300 մ բարձրությունից։

Գետն ունի 36 կմ երկարություն և 336 կմ² ջրահավաք ավազան, իսկ Սրտեր ջրվեժը Լիճքի բազմաթիվ ջրվեժների շարքում ամենամեծն ու գեղեցիկն է։
Ջրվեժն աչքի է ընկնում իր հորդառատությամբ և բնական շքեղությամբ։
Այս ջրվեժի հետ կապված է մի գեղեցիկ լեգենդ, որն էլ հենց տվել է դրան իր «Սրտեր» անվանումը։
Ըստ ժողովրդական ավանդության՝ ջրվեժի երկու հիմնական ջրային հոսքերը խորհրդանշում են երկու սիրահարների սրտերը, որոնք հավերժ միավորվել են այս տեղանքում։
Տեղացիները պատմում են, որ եթե սիրահար զույգերը միասին այցելեն ջրվեժ և լսեն դրա ձայնը, նրանց սերն ու սրտերը կմնան անբաժան, ինչպես Մեղրի գետի այս անդադար հոսքերը։

Շնորհիվ իր բարձրադիր դիրքի և շրջակա ժայռոտ լանդշաֆտի՝ Սրտեր ջրվեժը շարունակում է մնալ Հայաստանի հարավային ուղղության ամենագրավիչ վայրերից մեկը։
Կոորդինատները՝ 39.088628, 46.177025։
Լուսանկարը` Cosmo Deus