«Բերքառատ այգի» դասընթացը կմեկնարկի Մեղրիում՝ մայիսի 14-ից. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

«Բերքառատ այգի» դասընթացը կմեկնարկի Մեղրիում՝ մայիսի 14-ից. Մեղրիի համայնքապետարան

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Մեղրի համայնքից «Բերքառատ այգի․ այգեգործության դասընթացին» գրանցված մասնակիցների համար դասընթացը տեղի կունենա Մայիսի 14, 15, 16-ին՝

«Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Մեղրիի մասնաճյուղի դահլիճում։

Հասցե՝ Փարամազի 1

Մասնակցության գրանցում տեղում՝ 10։30

Մայիսի 14-ին, 15-ին տեսական դասընթացի սկիզբ՝ 11։00

Ավարտ՝ 17։00

Մայիսի 16-ին տեղի կունենա գործնական դասընթաց, որի անցկացման վայրի, ժամի մասին կտեղեկացվի դասընթացի առաջին օրը։

Օնլայն դիմում-հայտը նախապես լրացրած մասնակիցները դասընթացի առաջին օրը ներկայանալիս պարտադիր պետք է ներկայացնեն․

1․ Փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք

2․ Անձնագրի առաջին և երկրորդ էջերի պատճենները

Դասընթացի բոլոր 3 օրերին լիարժեք մասնակցությունը պարտադիր է։

Մյուս համայնքներից դիմորդների համար դասընթացի օրերի ու ժամերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։