«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպումներ կանցկացնի Սյունիքի մարզում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում նախատեսված են մի շարք հանդիպումներ ընտրողների հետ։
Ըստ պաշտոնական ժամանակացույցի՝ մարզային այցելությունները կմեկնարկեն մայիսի 9-ին՝ ընդգրկելով Սիսիան և Գորիս քաղաքները։ Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, հանդիպումները կշարունակվեն Գորիսում, Վերին Խոտանանում և Կապանում։ Սյունիքի մարզում քարոզարշավի վերջին կանգառը կլինի մայիսի 11-ին՝ Կապան քաղաքում, որից հետո դաշինքի ներկայացուցիչները կուղևորվեն Վայոց Ձորի մարզ։
Հանդիպումների ժամերը կհստակեցվեն տեղական շտաբների կողմից։