Սյունիքի որոշ ճանապարհահատվածներում ձյուն է

· Սյունիքի Մարզ

Սյունիքի որոշ ճանապարհահատվածներում ձյուն է

Այսօր ժամը 13։05-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- հայտնել են կազմակերպությունից: